ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներն աշխատանքային այցով գտնվել են Ֆինլանդիայում

20.03.2026 12:47

ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներն աշխատանքային այցով գտնվել են Ֆինլանդիայում

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալներ Հարութ Ակլունցը և Հարություն Թունյանը, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը աշխատանքային այցով գտնվել են Ֆինլանդիայում՝ ուսումնասիրելու անվճար իրավաբանական օգնության կազմակերպման, թվայնացման և ինստիտուցիոնալ կառավարման առաջատար փորձը։

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է պետության կողմից ֆինանսավորվող անվճար իրավաբանական օգնության համակարգին, որի առանցքային օղակը հանդիսանում է Ազգային իրավական ծառայությունների գործակալությունը։

Օրակարգում ընդգրկված են եղել նաև անվճար իրավաբանական օգնության շրջանակում մատուցվող ծառայությունների հարկման կարգավորումները: Հայկական պատվիրակությունը ծանոթացել է նաև Ֆինլանդիայի փաստաբանների պալատի գործունեությանը, դրա կառուցվածքին և գործառույթներին:

Նշենք նաև, որ Փաստաբանների պալատի պատվիրակության աշխատանքային այցն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:



Բեռնել

Վերադառնալ