ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
31.12.2025 10:41
Հարգելի՛ գործընկեր,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Ամփոփելով 2025 թվականը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ կատարած մեծ աշխատանքի, Ձեր իրավապաշտպան առաքելությունն իրականացնելիս՝ ընդգծված պատրաստակամության և բարձր պատասխանատվության համար՝ հատկապես անձանց անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս:
Թող գալիք 2026 թվականը լինի հոգևոր արժեքների և հավատքի ամրապնդման, մեր ազգային ինքնության վերարժևորման, նոր նվաճումների և վերելքների տարի, ապրենք խաղաղ և անվտանգ հայրենիքում՝ ծառայելով հանրության իրավագիտակցության բարձրացման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդար նպատակին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հարգանքով՝
Սիմոն Բաբայան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

Բեռնել
Վերադառնալ






















