ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ 107-ՐԴ ԱՄՅԱԿԸ
06.12.2025 17:51
2025 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Փաստաբանության 107-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:
Միջոցառման բացմանը հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։
Ելույթներում շեշտվեց փաստաբանի մասնագիտության բարձր առաքելությունը, արդարադատության համակարգում փաստաբանի դերն ու պատասխանատվությունը, ինչպես նաև փաստաբանության ստեղծման ու զարգացման պատմությունը:
Ելույթով հանդես եկան նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ի․գ․դ․, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը և ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր, փաստաբան Արմեն Հայկյանցը:
Փաստաբանության ստեղծման 107֊ամյա հոբելյանի առթիվ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին շնորհեց «Համագործակցության համար» մեդալ:
Միջոցառման ընթացքում իրենց աշխատանքով փաստաբանական համայնքի զարգացմանը նպաստելու համար մի շարք գործընկերներ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից, ով նաև «Փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» ուսումնական ձեռնարկի համահեղինակ է, Փաստաբանական համայնքի գիտական ներուժի զարգացմանը նպաստելու, «Փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» գիատաուսումնական ձեռնարկի հեղինակային աշխատանքները գիտական բարձր մակարդակով իրականացնելու համար պատվոգրի արժանացան գրքի մյուս հեղինակները՝
- Արա Զոհրաբյանը՝ ի.գ.թ.
- Սերգեյ Առաքելյանը՝ ի.գ.դ, պրոֆեսոր
- Արմեն Հայկյանցը՝ ի.գ.դ, պրոֆեսոր
- Սամվել Դիլբանդյանը՝ ի.գ.դ, պրոֆեսոր
- Մանե Կարապետյանը՝ ի.գ.թ.
- Արտակ Ասատրյանը՝ ի.գ.թ., դոցենտ
- Արմեն Ասատրյանը՝ ի.գ.թ., դոցենտ
- Լյուդվիկ Դավթյանը՝ ի.գ.թ.
- Վահագն Գրիգորյան՝ ի.գ.թ.
Պատվոգրի արժանացան նաև՝
- Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Փաստաբանական ակադեմիայի պրոռեկտոր Ռոման Ահարոնյանը՝ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների և փաստաբանների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, ակադեմիական արդարության ապահովման, բարեխիղճ և երկարամյա աշխատանքների իրականացման համար:
- Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը՝ Հայաստանում հանրային պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու և հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար,
Շնորհակալագրեր ստացան նաև հետևյալ անձինք՝
- փաստաբան Դավիթ Իսրայելյանը՝ Անվճար իրավաբանական օգնության տրամադրման ընթացքում դրսևորած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,
Հանրային պաշտպանի գրասենյակում իրականացրած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝
- փաստաբան Արամ Մաթևոսյանը
- փաստաբան Սերգեյ Մանուկյանը
- փաստաբան Թամարա Բաղդասարյանը
- փաստաբան Վարդուհի Խաչատրյանը
Փաստաբանների պալատի կարողությունների և անվճար իրավաբանական օգնության զարգացման հարցում ունեցած նշանակալի ներդրման համար՝
- ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության Ծրագրի ղեկավար Մարիա Սիլվանյանը
Երիտասարդ փաստաբանների հասարակական նախաձեռնությունները և միջոցառումները արդյունավետ կազմակերպելու, երիտասարդ փաստաբանների փաստաբանական համայնք ներգրավելուն նպաստելու համար շնորհակալագրեր են ստացել Փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կազմը՝
ԵԽ նախագահ
- Արև Հարությունյանը
ԵԽ անդամներ՝
- Դավիթ Թովմասյանը
- Սվետլանա Հովհաննիսյանը
- Եղեգնի Բաբայանը
- Աննա Ստեփանյանը
- Գարիկ Օգանեսյանը
- Նարեկ Սահակյանը
Փաստաբանության 107-րդ ամյակին նվիրված միջոցառման երկրորդ մասում նախատեսված էր Փաստաբանական ակադեմիայի 146 շրջանավարտների արտոնագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Որակավորման քննությունները հաղթահարել էին 2025թ. աշնանը ՀՀ փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրները, ինչպես նաև նախորդ քննությունները չհանձնած և քննություններին կրկին մասնակցած ունկնդիրները:
Արարողության մեկնարկին ելույթով հանդես եկավ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մարինե Ֆարմանյանը:
Ելույթներով հանդես եկան նաև Փաստաբանական ակադեմիայի շրջանավարտներ Խաչիկ Մանուկյանը և Սաթենիկ Հարությունյանը:
Այնուհետև Փաստաբանների պալատի խորհրդի առջև հանդիսավոր երդման արարողությունից հետո հավակնորդները ստացան փաստաբանական գործունեության արտոնագիր՝ դառնալով փաստաբանական համայնքի լիիրավ անդամներ։
Միջոցառումը ուղեկցվում էր «Հայաստանի նոր անուններ» ծրագրի երիտասարդ երաժիշտների կատարումներով։

Բեռնել
Վերադառնալ






















