ՀՀ Փաստաբանների Պալատ

«Ապացույցների հասկացությունը, նշանակությունը և օգտագործումը» թեմայով սեմինար

10.03.2011 12:15

 Հարգելի փաստաբաններ,

 ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու «Ապացույցները և ապացուցումը քրեական դատավարությունում» գործնական դասընթացի առաջին հանդիպմանը, որը նվիրված կլինի «Ապացույցների հասկացությունը, նշանակությունը և օգտագործումը» թեմային:

 Սեմինարը կվարի փաստաբան Հայկ Ալումյան:

 Սեմինարը տեղի կունենա 2011թ. մարտի 15-ին ժամը 18.00-ից մինչև 20.00-ը:

 Լրացուցիչ տեղեկությունների և առաջին դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով` 54-71-28, 56-57-92 (ներքին` 105) և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին: Առաջին հանդիպման համար գրանցվել մինչև 2011թ. մարտի 15-ը ներառյալ:

 Տեղերը սահմանափակ են (25 փաստաբան). դասընթացներին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:

 Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:

 



Բեռնել

Վերադառնալ