ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 167-ՐԴ ԵՎ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
25.09.2025 14:20Հարգելի՛ փաստաբաններ,
26.09.2025թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանական ակադեմիայում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Նախնական դատական նիստում կատարվող գործողությունները՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 168-րդ հոդվածների պահանջների պրակտիկ կիրառելիության համատեքստում» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 07.02.2024թ․-ի թիվ ՀՕ-82-Ն օրենքով կատարված փոփոխությունները (ուժի մեջ են մտել 14.03.2024թ․-ին)» թեմաներով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավոր Հովիկ Շահնազարյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 26.09.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ