ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 10-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
31.08.2025 15:30
2025թվականի օգոստոսի 28-30-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվել է փաստաբանների համար կազմակերպված «Սպիտակ թագուհի» շախմատի 10-րդ համառուսաստանյան առաջնությունը:
Առաջնության առաջին իսկ օրից Հայաստանի փաստաբանների հավաքականը աչքի էր ընկել տպավորիչ խաղով` գրանցելով հաղթանակ Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի փաստաբանների հետ մրցապայքարում:
Մրցաշարի երրորդ օրը անցկացվել է բլից մրցաշար, որը ներառում էր միայն փաստաբանների անհատական մասնակցություն:
Բլից մրցաշարին մասնակցող 62 փաստաբանների միջև անցկացվող մրցապայքարում դարձյալ հաղթանակը և պատվավոր տեղերը նվաճել են Հայաստանի փաստաբանները:
Առաջին պատվավոր տեղը գրավել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Զոհրակ Ապրեսյանը,
Երկրորդ պատվավոր տեղում ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Զոհրաբյանը,
Երրորդը տեղը զբաղեցրել է Մոսկվայի փաստաբանական միության անդամ Դենիս Լեյսլը:
Հաղթանակից հետո Հայաստանի փաստաբաններ Զոհրակ Ապրեսյանը և Կարեն Զոհրաբյանը հարցազրույց են ունեցել ռուսական լրատվամիջոցի հետ, կիսվել մրցաշարի վերաբերյալ տպավորություններով և կարծիքներով:
Բեռնել
Վերադառնալ