ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 13.09.2025թ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՐԳ
08.08.2025 18:11ՀՀ փաստաբանների պալատի պալատի խորհրդի «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր ժողով հրավիրելու մասին» 29.07.2025թ. թիվ 15/13-Լ որոշմամբ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ փաստաբանների պալատի` Երևան քաղաքի Զաքյան 7-2 հասցեում գտնվող վարչական շենքի 2‑րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.
- ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն,
- Պալատի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարում:
Հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի 13.09.2025թ. հերթական ընդհանուր ժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում ՀՀ փաստաբանների պալատի օժանդակության պայմանները և ընթացակարգը կարգավորելու անհրաժեշտությունը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 08.08.2025թ. № 240-Լ որոշմամբ և ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.08.2025թ. № 4 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 2025 թվականի սեպտեմբերի 13-ի ընդհանուր ժողովի կազմակերպմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը և ընդհանուր ժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում օժանդակություն ցուցաբերելու կարգը:
Բեռնել
Վերադառնալ