Սուրեն Բաղդասարյանին հայտարարվեց նախազգուշացում
07.12.2012 16:30![Սուրեն Բաղդասարյանին հայտարարվեց նախազգուշացում Սուրեն Բաղդասարյանին հայտարարվեց նախազգուշացում](https://pastaban.am/resources/advocates/img/news/big/13805504929017.jpeg)
2012 թվականի դեկտեմբերի 7-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին հայտարարել նախազգուշացում:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Բեռնել
Վերադառնալ