ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
17.02.2025 16:35
2025 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատում հյուրընկալվել են Ոստիկանության ակադեմիայի ուսանողները:
Ուսանողներին Պալատում ողջունել և նրանց հետ զրուցել է աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:
Ապագա իրավաբաններին նաև հնարավորություն է ընձեռնվել այցելել Փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ: Նրանց ներկայացվել է Փաստաբանական ակադեմիա ընդունվելու կարգը, ուսումնական գործընթացը, դասավանդման մեթոդները և այլ կարևոր դրութներ:
Հանրային պաշտպանի գրասենյակում էլ ուսանողներն անմիջականորեն ծանոթացել են ընթացող աշխատանքներին, ինչպես նաև ստացել հանրային պաշտպանների գործառույթների վերաբերյալ իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ:
Բեռնել
Վերադառնալ