ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
08.02.2025 14:25
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, հաշվի առնելով նաև փաստաբանների դիտողությունները և առաջարկությունները, 2025թ. փետրվարի 7-ին հաստատել է ընդհանուր ժողովին ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարության նախագիծը:
Բեռնել՝ հայտարարության նախագիծը
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 10-ին (երկուշաբթի օրը) ընդհանուր ժողովի ժամանակ փաստաբաններն իրենց քվեարկությամբ պետք է ընդունեն հայտարարությունը:
Հայտարարությանը կողմ լինելու դեպքում քվեարկությունը (նշումը) կատարվում է «Կողմ» սյունակում, իսկ դեմ լինելու դեպքում՝ «Դեմ» սյունակում:
Բեռնել
Վերադառնալ