ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
19.12.2024 11:16Հարգելի՛ փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը հայտարարում է Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված աշխատասենյակից՝ 2025 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում անվճար օգտվելու համար հայտեր ներկայացնելու ժամանակահատված:
Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են 2024թ-ի դեկտեմբերի 19-ից մինչև 26-ը ներառյալ: Հայտերը կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով) i[email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ հասցեում (Փաստաբանների պալատ): Փոստով ուղարկված հայտերն ընդունված չեն համարվի, եթե հասցեատերը փոստային առաքանին փաստացի ստանա 2024 թվականի դեկտեմբերի 26-ից հետո:
Տեղերը սահմանափակ են:
Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդներըի հետ կանցկացվի հարցազրույց: Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի հունիսի 27-ին, ժամը 12։00-ից սկսած՝ հայտատուների հետ նախապես համաձայնեցված ժամին։
Հիշեցում. ՀՀ ՓՊ Երիտասարդական խորհրդի կանոնագրքի համաձայն` Երիտասարդ փաստաբան է համարվում (1) ոչ ավել, քան երեք տարվա փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանը` անկախ տարիքից, ինչպես նաև (2) մինչև երեսուն տարեկան փաստաբանը` անկախ փաստաբանական ստաժից:
Ծանուցում
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի իրականացումն ուղղված է Երիտասարդ փաստաբանների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին աջակցելուն:
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից ընտրված փաստաբանները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնել ք. Երևան, Զաքյան 7, 2-րդ հարկ, թիվ 9 սենյակ հասցեում գտնվող աշխտասենյակում, որը տրամադրվելու է անվճար: Միևնույն ժամանակ, հասարակությանն անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով, Աշխատասենյակն օգտագործելու ժամակահատվածում, յուրաքանչյուր Շահառու կիսամյակի ընթացքում պետք է Հանրային պաշտպանի գրասենյակի առաջարկով անվճար իրավաբանական օգնություն տրամադրի քաղաքացիներին:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Բեռնել
Վերադառնալ