ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԸ ՇՉՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳ» ԹԵՄԱՅՈՎ
18.12.2024 12:39Հարգելի՛ փաստաբաններ,
19.12.2024թ. ժամը 15:00-18:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Փաստաբանական ծառայության անցումը շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ, որոկավորված փորձագետ հաշվապահ, Կոհակներ ՓԲԸ-ում գլխավոր հաշվապահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման դոցենտ, տնտեսագիտական թեկնածու Գաբրիել Միքայելյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 19.12.2024թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ դասընթացը տեղի է ունենալու 23.12.2024թ․ և 24.12.2024թ․-ին:
Դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր դասընթաց կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Ուստի, մասնակցության հնարավորություն կունենան առաջին 100 գրանցվածները:
Բեռնել
Վերադառնալ