ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

17.12.2024 16:03

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

2024 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Քննարկվել են փաստաբանության ինստիտուտի համար արդի մարտահրավերներն ու մի շարք խնդիրներ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է հարկային նոր փոփոխությունների պատճառով անվճար իրավաբանական օգնության հնարավորության սահմանափակումները, փաստաբանների հարկային բեռի մի քանի անգամ ավելացման և դրանից բխող խնդիրները, որոնք մեծ հարված կհասցնեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը: Նշվել է, որ հարկային փոփոխությունները վերաբերվել են բացառապես փաստաբաններին և նոտարներին, ինչը ցույց է տալիս իրավաբանական օգնության ոլորտում աշխատողների նկատմամբ խտրական վերաբերմունքը:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է փաստաբանի անփոխարինելի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, արդարադատության համակարգի արդյունավետ և արդար գործունեության, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների հղկման հարցում: Վերջինս նշել է, որ արծարծված խնդիրները կլինեն իրենց ուշադրության ներքո և կընդգրկվեն Հայաստանի պետական կառույցների հետ հանդիպումների օրակարգում:

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դեսպանատանը, որին ներկա են եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի և դեսպանատան ներկայացուցիչներ:



Բեռնել

Վերադառնալ