ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
16.12.2024 18:57
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթի կազմակերպման և մրցույթի արդյունքների գնահատման մրցութային հանձնաժողովը 2024թ․ դեկտեմբերի 16-ին հրավիրված նիստում ամփոփել է հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու համար 2024 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած մրցույթի գրավոր փուլի արդյունքները:
Նկատի ունենալով, որ հրապարակված տվյալներում առկա են միայն ծածկագրեր և հնարավոր չէ որոշել, թե ով է ծածկագրի հեղինակը, մրցութային հանձնաժողովը հրավիրում է մրցույթի մասնակիցներին ներկա գտնվելու ծածկագրերի և անվան ու ազգանվան նշումով աշխատանքները պարունակող կնքված արկղի բացմանը, որը տեղի կունենա 2024թ-ի դեկտեմբերի 17‑ին ժամը 11։00-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան Զաքյան 7-2 հասցեում, 4-րդ հարկ)։
Բեռնել
Վերադառնալ