ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅՈւՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈւՄ

06.12.2024 11:32

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅՈւՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈւՄ
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և փաստաբան Մարտուն Փանոսյանը ` Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեր Հոֆմանի հրավերով 2024 թվականի նոյեմբերի 28-ին և 29-ին ներկա են գտնվել Փարիզի փաստաբանների միության ամենամյա ամփոփիչ միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ մի քանի տասնյակ պետություններից:
Միջազգային գործընկերները Փարիզում մասնակցել են նաև միմյանց միջև համագործակցությունները խթանելուն միտված և փաստաբանությանն առնչվող տարբեր քննարկումների:


Բեռնել

Վերադառնալ