ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
18.11.2024 14:41
ՀՀ փաստաբանների պալատը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ՝ «Դիմակայություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 16-ին և 17-ին կազմակերպել է վերապատրաստման դասընթաց Արցախի և Շիրակի մարզի փաստաբանների համար:
Քննարկվել են ապացուցման ընդհանուր կանոնները քաղաքացիական դատավարությունում եվ դատավարական բնույթի այլ հարցեր:
Որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Գոռ Թորոսյանը (ի.գ.թ) և Լենդրուշ Հովհաննիսյանը:
Բեռնել
Վերադառնալ