ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ, ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ» ԹԵՄԱՅՈՎ
18.11.2024 14:39Հարգելի՛ փաստաբաններ,
19.11.2024թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում ծագող հիմնախնդիրները, խնդրահարույց հարցեր» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։
- Դասընթացը կվարի փաստաբան Մինաս Մուրադյանը և ՀԿԱԾ Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ Վարդան Մելիքբեկյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 19.11.2024թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ