ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
06.11.2024 13:28Այսօր՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ին, ՀՀ փաստաբանների պալատը՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, փաստաբանների համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընթացակարգերի վերաբերյալ:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Լիլիթ Պինգոլցյանը և «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն:
Բանախոսությամբ հանդես է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբան Միլոշ Բոգիչևիչը:
Հանդիպման ավարտին փաստաբանները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և բովանդակային քննարկման համար:
Բեռնել
Վերադառնալ