ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
05.11.2024 11:06Հարգելի՛ գործընկերներ,
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP) ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ Արցախի և ՀՀ բոլոր մարզերի փաստաբանների համար կազմակերպում է վերապատրաստման հեռավար դասընթաց «Աշխատանքային վեճեր և աշխատանքային վեճերի քննության դատավարական առանձնահատկությունները» թեմայով:
Վերապատրաստման դասընթացը կվարի փաստաբան, ի․գ․թ․ Մանե Կարապետյանը:
Դասընթացը տեղի կունենա 2024 թվակականի նոյեմբերի 5-ին, ժամը՝ 18:00-ին:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է սույն հաղորդագրությունը ստանալուց հետո մինչև 2024 թվականի նոյեմբերի 5-ը, ժամը 14:00-ն գրանցվել՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակցությունը հաստատող նամակ և հստակ նշելով դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և հավատարմագրի/արտոնագրի համարը:
Բեռնել
Վերադառնալ