ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
22.10.2024 13:562024 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին տեղի է ունեցել աշխատաժողով հանրային պաշտպանների և ՄԱԿ –ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ իրականացվող ծրագրի փաստաբանների համար:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Մարինե Անտոնյանը:
Բանախոսությամբ հանդես են եկել փորձագետներ Արա Ղազարյանը և Սերգեյ Ղազինյանը:
Աշխատաժողովի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են հետևյալ թեմաները՝
- Չվերադարձելիության սկզբունքը, կյանքի իրավունքը և վատ վերաբերմունքի արգելքը
- Ընտանեկան կյանքի և ապաստանի իրավունքը
- Ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության երաշխիքները Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով
- ՄԻԵԴ դիմումների/գանգատների ներկայացման առանձնահատկությունները
|
Աշխատաժողովն իրականացվել է Ծաղկաձոր քաղաքում՝ ՄԱԿ –ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ:
Բեռնել
Վերադառնալ