ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

11.10.2024 15:37

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

2024թ․ հոկտեմբերի 10-ին ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:

 Հյուրընկալված աշակերտների համար օրը լի էր հետաքրքիր հանդիպումներով և քննարկումներով:

Աշակերտներին բովանդակային օր ապահովելու համար նրանց հետ հանդիպել և զրուցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, պրոռեկտոր Մանե Կարապետյանը, Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը:

Փաստաբանների պալատի և Փաստաբանական ակադեմիայի ներկայացուցիչները, բազմաթիվ խորհուրդների հետ մեկտեղ, աշակերտներին  հորդորել  են լավ սովորել, որովհետեւ յուրաքանչյուր հաջողության հիմքում լավ կրթությունն է: Հայրենիքին արժանի մարդ, պետությանն արժանի քաղաքացի լինելու հիմքում դարձյալ լավ կրթությունն է, գիտելիքն ու հայրենասիրությունը:

Հենց այս դպրոցի շրջանավարտ է եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանը՝ փաստաբան Կարեն Լևոնյանի որդին, և դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչված է նրա անունով:

Հանդիպման ընթացքում աշակերտները նաև շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքի տարածքում, եղել Հանրային պաշտպանի գրասենյակում, Փաստաբանական ակադեմիայում և անմիջականորեն ծանոթացել աշխատանքային պայմաններին և գործընթացներին:

 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ