ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

10.10.2024 13:31

Հարգելի՛ փաստաբաններ,

11.10.2024թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Ժառանգության ինստիտուտի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։

  • Դասընթացը կվարի նոտար Գուրգեն Գյուլնազարյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 11.10.2024թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:



Բեռնել

Վերադառնալ