ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆՈՐ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
24.09.2024 11:19
ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցության շրջանակներում Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի փաստաբանների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց` նոր քրեադատավարական օրենսդրության վերաբերյալ:
Ներկա են եղել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալՀարութ Ակլունցը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկակացուցիչներ և փաստաբաններ նշված մարզերից:
Դասընթացը վարել է փաստաբան, ի․գ․թ․ դոցենտ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի համահեղինակ Դավիթ Մելքոնյանը:
Հանդիպման ընթացքում մասնագիտական թեմաներից զատ, Փաստաբանների պալատի նախագահը և տեղակալը փաստաբանների հետ զրուցել են գործընկերներին հուզող խնդիրների, կարիքների և ոլորտային տարբեր հարցերի վերաբերյալ:
Երկօրյա վերապատրաստումն անցկացվել է Ջերմուկ քաղաքում ՝ Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Նշենք նաև, որ մարզերի փաստաբանների համար անցկացվող աշխատաժողովներն ունենալու են շարունակական բնույթ:
Բեռնել
Վերադառնալ