ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԵՄԱՅՈՎ
16.09.2024 11:12Հարգելի՛ փաստաբաններ,
17.09.2024թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանական ակադեմիայում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքով և հարակից օրենքներով նախատեսված փոփոխությունները փաստաբանների և այլ սուբյեկտների վերաբերյալ» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։
- Դասընթացը կվարի փաստաբան Միքայել Դանիելյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 17.09.2024թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ