ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

03.07.2024 20:21

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հարգելի՛ փաստաբաններ,

Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Սյունիքի մարզերում տեղի ունենալիք մարզային համակարգողների ընտրություններին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտն ամբողջացրել և խմբագրել է նշված մարզերում գործունեություն իրականացնող փաստաբանների ցուցակները ( ընտրողների ցուցակներ): 

Ցուցակները՝ ըստ մարզերի, ներկայացվում է ստորև.

Շիրակի մարզի փաստաբանների ցուցակ,

Լոռու մարզի փաստաբանների ցուցակ,

Արմավիրի մարզի փաստաբանների ցուցակ,

Արագածոտնի մարզի փաստաբանների ցուցակ,

Արարատի մարզի փաստաբանների ցուցակ,

Սյունիքի մարզի փաստաբանների ցուցակ:

Խնդրում ենք նախապես ուսումնասիրել ցուցակները և դրանցում անճշտություն լինելու դեպքում ամենաուշը ընտրություններից մեկ աշխատանքային օր առաջ դիմել ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտ՝ անճշտությունը շտկելու համար։

Հիշեցնենք, որ մարզի փաստաբանների ցուցակումհաշվառվում են այն փաստաբաններըորոնք՝ ա) հաշվառված են և գործունեություն են իրականացնումտվյալ մարզումկամ բ) հաշվառված չեն տվյալ մարզումսակայն մշտական հիմունքներով գործունեություն ենիրականացնում տվյալ մարզում

Պալատի ընդհանուր դեպարտամենտը մարզիփաստաբանների ցուցակը կազմելիս հիմք է ընդունումփաստաբանի անձնական գործում նշված հասցենբացառությամբ այն դեպքիերբ՝ տվյալ փաստաբանըկամ մարզային համակարգողը ներկայացրել է դիմում և տվյալ փաստաբանի այլ հասցեի մասին ապացույցներ:

Ստորև մարզային համակարգողներիընտրությունների անցկացման վայրը և ժամանակը՝ ըստ մարզերի.

ՄԱՐԶ

ԺԱՄԱՆԱԿ

ՎԱՅՐ

Շիրակի մարզ 

08.07.2024թ. ժամը 12:00-ից 13:00

ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9

Լոռու մարզ

08.07.2024թ. ժամը 16:00-ից 17:30

ք. Վանաձոր, Մյասնիկյան 6շ., 37 տարածք

Արմավիրի մարզ

09.07.2024թ. ժամը 10:30-ից 12:00

ք. Արմավիր, Հանրապետության 28

Արագածոտնի մարզ

09.07.2024թ. ժամը 14:00-ից 15:00

ք. Աշտարակ,  Ակադեմիկոս Ղափանցյան 2/4-2/5

Արարատի մարզ

12.07.2024թ. ժամը 10:00-ից 11:30

ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 60շ.

Սյունիքի մարզ

12.07.2024թ. ժամը 17:00-ից 18:00

ք. Կապան, Ա. Մանուկյան 1ա շենք, 19

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտ



Բեռնել

Վերադառնալ