ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
03.07.2024 14:37
Հարգելի՛ փաստաբաններ,
Հայտնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի մարզային հաշվիչ հանձնաժողովի կողմից 03.07.2024թ.-ին հաստատվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում մարզային համակարգողների 2024 թվականի ընտրությունների կապակցությամբ համապատասխան քվեաթերթիկների ձևերը, ինչպես նաև որոշվել է, որ քվեաթերթիկները տպագրվելու են 04.07.2024թ., ժամը 19:00-ից սկսած, ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան, Զաքիյան փողոց 7-2, 4-րդ հարկ):
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի մարզային հաշվիչ հանձնաժողով
Բեռնել
Վերադառնալ