ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ
27.06.2024 11:25
Հարգելի՛ փաստաբաններ,
Երևան քաղաքում և մարզերում քրեաիրավական մասնագիտացման հանրային պաշտպանի թափուր հաստիքները համալրելու համար ՀՀ փաստաբանների պալատն ընդունում է հայտեր:
Հանրային պաշտպանի հաստիքները համալրելու պատրաստակամություն ունենալու դեպքում կարող եք մինչև 2024թ. հուլիսի 1-ն այդ մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին՝կցելով ինքնակենսագրությունը:
Պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ կապ հաստատելով Պալատի ընդունարանի միջոցով (հեռ.՝ 010-600-701):
Նշենք, որ հավակնորդների ընտրությունը կատարվում է արտամրցութային եղանակով (պարզեցված կարգով)՝ հաշվի առնելով 2024 թվականի համար անցկացված մրցույթի արդյունքներով ձևավորված՝ հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակում ներկայում հավակնորդների բացակայությունը:
Բեռնել
Վերադառնալ