ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
25.06.2024 14:14
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատում հյուրընկալվել են Ոստիկանության ակադեմիայի ուսանողները:
Ապագա իրավաբաններին Պալատում ողջունել է աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:
Հյուրընկալված ուսանողներին նաև հնարավորություն է ընձեռնվել այցելել Փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ: Նրանց ներկայացվել է Փաստաբանական ակադեմիա ընդունվելու կարգը, ուսումնական գործընթացը, դասավանդման մեթոդները և այլ կարևոր դրութներ:
Հանրային պաշտպանի գրասենյակում էլ ուսանողներն անմիջականորեն ծանոթացել են ընթացող աշխատանքներին, ինչպես նաև ստացել հանրային պաշտպանների գործառույթների վերաբերյալ իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ:
Բեռնել
Վերադառնալ