ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
12.06.2024 21:27
Ինչպես նախորդիվ տեղեկացրել էինք, բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջնային անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով դեռևս նախորդ ամսվա սկզբից ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների արագ արձագանքման խումբ:
Հաշվի առնելով բողոքի ակցիաների շարունակականությունը և բերման ենթարկվող քաղաքացիների առաջնային իրավաբանական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ արագ արձագանքման խումբ շարունակում է իր աշխատանքները:
Հիշեցնենք, որ բերման ենթարկվող քաղաքացիները կամ նրանց հարազատները խմբի փաստաբանների հետ կարող են կապ հաստատել ՝ 094-611-138 հեռախոսահամարով:
Բեռնել
Վերադառնալ