ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.05.2024 16:38

Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցչության հետ համատեղ իրականացվելիք ծրագրի շրջանակներում  ՀՀ փաստաբանների պալատը համագործակցության է հրավիրում իրավաբանի (փաստաբանի արտոնագիր չի պահանջվում)՝ ապաստան հայցողներին, փախստականներին, ժամանակավոր պաշտպանություն ստացած (Արցախից տեղահանված) անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Ծրագրին ներգրավելու ցանկություն ունեցող իրավաբանները կարող են շարժառիթային (մոտիվացիոն) նամակ ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ կցելով մասնագիտական կարողությունների նկարագրմամբ ինքնակենսագրությունը (CV):

Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 31-ն է:

Ծրագրին ներգրավված իրավաբանի վարձատրությունը ամսեկան 300.000 ՀՀ դրամ (ներառյալ՝ հարկերը):

Ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է ոլորտում մասնագիտական փորձառություն և օտար լեզուների իմացություն ունեցող հավակնորդներին:



Բեռնել

Վերադառնալ