ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

25.04.2024 17:12

ՀԱՅ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

2024 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում «Փաստաբանների իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեղ Հոֆֆմանը և Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին շնորհակալություն հայտնելով հայ գործընկերներին՝ երկու երկրների փաստաբանական ինստիտուտների համար կարևոր թեմայով քննարկում կազմակերպելու համար:

Այունհետև բովանդակային զեկույցներով հանդես են ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ Արման Թաթոյանը, Սերգեյ Մարաբյանը, Գևորգ Վիրաբյանը, Դավիթ Մելքոնյանը, Ֆրանսիայի Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների ներկայացուցիչներ Վենսան Նիողեն, Ֆաբիեն Առաքելյանը, Քրիսթիան Ֆեղալ֊Շուլը և Միշել Գիշաղը:

Ի թիվս այլնի, շոշափվել են Արցախի փաստաբանների կարգավիճակի վերաբերյալ խնդիրները, փաստաբանական գաղտնիքի պահպանման խնդիրները և փաստաբանական ինստիտուտի դերակատարումը այդ խնդիրների լուծման համատեքստում, արհեստական բանականության կիրառման արդյունքում ծագող խնդիրները, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության համակարգում արդյունավետ մարդու իրավունքների պաշտպանության ռիսկերը:

Միջոցառման ավարտին՝ ամփոփիչ խոսքում, երկու երկրների գործընկերներն արձանագրել են, որ քննարկումների ու զեկույցների արդյունքում իրականացված փորձի փոխանակումն առանձնակի կարևոր էր ինչպես մասնագիտական, այնպես էլ  երկկողմ հարաբերությունների և հետագա համագործակցությունների խորացման առումով:

ՀՀ փաստաբանների պալատում նաև հանդիպում է տեղի ունեցել Արցախի փաստաբանների և Ֆրանսիայի փաստաբանների միջև: Քննարկվել են Արցախի փաստաբանների համար մտահոգիչ մի շարք առանցքային հարցեր:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ