ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ
08.04.2024 15:31
Հարգելի՛ փաստաբաններ,
Երևան քաղաքում քրեաիրավական մասնագիտացման հանրային պաշտպանի ամբողջական թափուր հաստիքները համալրելու համար ընդունվում են հայտեր:
Հանրային պաշտպանի հաստիքները համալրելու պատրաստակամություն ունենալու դեպքում կարող եք մինչև 2024թ. ապրիլի 11-ն այդ մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին՝ կցելով ինքնակենսագրությունը:
Պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ՝ աշխատանքային օրերին և ժամերին կապ հաստատելով Պալատի ընդունարանի միջոցով (հեռ.՝ 010-600-701):
Նշենք, որ հավակնորդների ընտրությունը կատարվում է արտամրցութային եղանակով (պարզեցված կարգով)՝ հաշվի առնելով 2024 թվականի համար անցկացված մրցույթի արդյունքներով ձևավորված՝ հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակում ներկայում հավակնորդների բացակայությունը:
Բեռնել
Վերադառնալ