ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
19.03.2024 16:46![ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ](https://pastaban.am/resources/advocates/img/news/big/1710853047,5983.jpeg)
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի ուսանողներին:
Ուսանողներին ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:
Լուսինե Սարգսյանն ուսանողներին է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաբան դառնալու ընթացակարգը և անհրաժեշտ պայմանները:
Այնուհետև ուսանողները շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքում, եղել Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում՝ անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային գործընթացին:
Բեռնել
Վերադառնալ