ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

16.03.2024 20:46

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարգելի՛ ընթերցող,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար, փաստաբան Լուսինե Սարգսյանի անկեղծ պատասխանները մեր ոչ պաշտոնական, բլից հարցերին․

1. Ինչպե՞ս են սկսվում Ձեր աշխատանքային և ոչ աշխատանքային առավոտները 

Ոչ աշխատանքային առավոտներ հիմնականում չեն լինում, բայց սկսում եմ սուրճով (ժպտում է)

 

2. Ձեր ամենասիրելի վայրը Երևանում

Զաքյան փողոց 7-2 

 

3. Ձեր սիրելի տոնը

Սուրբ Զատիկը

 

4. Սովորություն որից փորձում եք ձերբազատվել

Բարձր խոսելը: Փորձում եմ, բայց դեռ չի ստացվում (ծիծաղում է)

 

5. Ըստ Ձեզ, հաջողության հասնելու հարցում, ի՞նչն է ավելի առանցքային՝ գիտելիքնե՞րը, թե՞ անձնական որակները

Անձնական որակները՝ համեմված գիտելիքով


6. Ի՞նչն է ավելի ձանձրալի՝ ծանր աշխատանքային օրը, թե՞ անցանկալի հյուրերի հետ ժամանակ անցկացնելը 

Անցանկալի հյուրերի հետ ժամանակ անցկացնելը 


7. Եթե Ձեր մասին պատմող ֆիլմ լիներ, ինչպե՞ս կկոչվեր այն

Ասում են «Փոթորիկ», ես էլ եմ համակարծիք (ծիծաղում է) 

 

8. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

Կաղամբով դոլմա

 

9. Խորհուրդ, որն այսօր կուզենայիք տալ պատանի Լուսինե Սարգսյանին և ի՞նչ կփոխեր դա Ձեր կյանքում

Ավելի շատ լսել, ավելի քիչ խոսել: Կարծում եմ, որ ինչ-որ բան կփոխեր (ժպտում է)


10. Շտապելիս Դուք սեղմո՞ւմ եք վերելակի կանչի կոճակը մեկից ավելի անգամ և իրո՞ք հավատում եք, որ դա կարագացնի վերելակի ժամանումը

Վստահ եմ, որ կարագացնի (ծիծաղում է)

 

11. Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ

Մայր լինելու

 

12. Ի՞նչ կասեիք, եթե աշխարհը լսեր Ձեզ հիմա

Թող լինի միայն ու միայն խաղաղություն


13. Տաքսիի մեջ հնչող վատ երաժշտությունը ստիպված լսու՞մ եք, թե՞ խնդրում եք անջատել

Պնդում եմ անջատել (ծիծաղում է)

 

14. Ի՞նչն է ամենահետաքրքիրը փաստաբանի գործում 

Ամեն ինչը, փաստաբանությունը աշխարհի ամենահետքրքիր մասնագիտությունն է

 

15. Դատական նիստից հետո հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը

Դատական նիստը ամփոփելը:

 

16. Ինչո՞վ է օգնում և խանգարում փաստաբան լինելն անձնական կյանքում

Խանգարում է ընտանիքի հետ բավականին ժամանակ անցկացնելուն, մնացած  բոլոր հարցերին ամեն կերպ օգնում է

 

17. Ավելի շատ կարգապահական պատասխանատվությունից եք վախենում, թե՞ ծերանալուց

Ծեր տարիքում կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց (ծիծաղում է) 

 

18. Հաճա՞խ եք Ձեր աշխատանքային կապերն օգտագործում անձնական հարցեր լուծելու համար 

Գրեթե միշտ (ծիծաղում է)

 

19. Ո՞րը տարբերակը փաստաբանի վարքագծի կանոնագրքից չէ

  • Փաստաբանը հանդիսանալով փաստաբանական համայնքի (հանրույթի) պատասխանատու անդամ, պետք է մշտապես կատարելագործի իր գիտելիքները, հարգանք ցուցաբերի փաստաբանների նկատմամբ, ինչպես նաև պետք է խուսափի փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարող վարքագծից:
  • Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբանը պետք է անկախ լինի, այսինքն` ազատ ազդեցություններից և, հատկապես, այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքին ճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա։
  • Փաստաբանը պարտավոր է շարունակաբար կատարելագործել իր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունը,  հետևել իր արտաքին տեսքին և նորաձևության փոփոխություններին: Վերը նշված նորմերը չպահպանելն ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում է:
  •  Փաստաբանն իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, եթե տվյալ գործով մասնակցող պաշտոնատար անձի հետ գտնվում է ազգակցական կապի մեջ:

  Երրորդ տարբերակը, սակայն ես փորձում եմ դրան էլ հետևեմ՝ որպես վարքագծի կանոն (ծիծաղում է):

 

 



Բեռնել

Վերադառնալ