ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26.02.2024 17:59

Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցչության հետ համատեղ իրականացվելիք ծրագրի շրջանակներում  ՀՀ փաստաբանների պալատը նախատեսում է ներգրավվել փաստաբանների և փաստաբանի արտոնագիր չունեցող իրավաբանի՝ ապաստան հայցողներին և Արցախից տեղահանված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Ծրագրին ներգրավելու ցանկություն ունեցող փաստաբանները և իրավաբանները կարող են շարժառիթային (մոտիվացիոն) նամակ ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ կցելով մասնագիտական կարողությունները նկարագրմամբ ինքնակենսագրությունը (CV):

Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 29-ն է:

Ծրագրին ներգրավված փաստաբանների վարձատրության ուղենիշ է ընդունված հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափը:

Ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է ոլորտում մասնագիտական փորձառություն և օտար լեզուների իմացություն ունեցող հավակնորդներին:



Բեռնել

Վերադառնալ