ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿ ՓԱՍՏԱԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «STAGE INTERNATIONAL» ԾՐԱԳՐԻՆ

08.02.2024 17:14

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿ ՓԱՍՏԱԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «STAGE INTERNATIONAL» ԾՐԱԳՐԻՆ

Հարգելի փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Փարիզի փաստաբանների պալատի և Փարիզի փաստաբանական դպրոցի միջև առկա շարունակական համագործակցության շրջանակներում այս տարի ևս Հայաստանից 1 փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվող "Stage International" (ֆրանսերեն) 8 շաբաթյա ծրագրին (դասընթացին):

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել  ֆրանսերենի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, որոնց տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և որոնց փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ:

Ծրագիրն անց է կացվելու 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին (8 շաբաթ):

Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը պետք է հոգա անձամբ մասնակից փաստաբանը

Մրցույթի մասնակցության համար հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի ապրիլի 9-ը ներառյալ:   

Հայտերի ներկայացման և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված նկարագրում.

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մարտուն Փանոսյանին՝  091 47 02 44 հեռախոսահամարով:



Բեռնել

Վերադառնալ