ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
08.02.2024 14:15Հարգելի՛ փաստաբաններ,
09.02.2024թ. ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական փաստաթղթերի կազմում» թեմայով:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 09.02.2024թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր դասընթաց կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Ուստի, մասնակցության հնարավորություն կունենան առաջին 200 գրանցվածները:
Դասընթացը տեղի կունենա նաև հեռավար ձևաչափով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ թեմայով դասընթացները լինելու են շարունակական՝ հաշվի առնելով մասնակցության համար փաստաբանների մեծաթիվ հայտերը և մտահոգությունները թեմայի առնչությամբ:
Բեռնել
Վերադառնալ