ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹ 2024» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
03.02.2024 19:26
Մեկնարկել է «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2024» ֆուտբոլային մրցաշարը:
Մրցաշարի ընթացքում հաղթանակի համար պայքարելու է տասներեք թիմ:
Թիմերը ձևավորվել են ՀՀ փաստաբանների պալատի և Արցախի փաստաբանների պալատի փաստաբանների, ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմի, դասախոսական կազմի, ունկնդիրների և Հանրային պաշտպանների կազմերով:
Այսօր տեղի է ունեցել թիմերի առաջին հանդիպումը, միմյանց դեմ մրցել են «Խուստուփ» և « Վիրտուոզ», «Բաստիոն» և «Արծվաշեն», «Արցախ-Երևան» և «ՀՊԳ -Կայծակ» թիմերը:
Հաջորդիվ խաղերում սպասվում է «Չեմպիոն» և «Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներ», «Արարատ» և «Մերենգես», «Փաստաբանական ակադեմիա» և «Արմավիր» թիմերի հանդիպումները:
Առավելության հասած և լավագույն արդյունք ցույց տված թիմերը դուրս կգան հաջորդ փուլ:
Բեռնել
Վերադառնալ