ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

02.02.2024 15:52

Հարգելի՛ փաստաբաններ,

05.02.2024թ. ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական փաստաթղթերի կազմում» թեմայով:

  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 05.02.2024թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր դասընթաց կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Ուստի, մասնակցության հնարավորություն կունենան առաջին 200 գրանցվածները:

Դասընթացը տեղի կունենա նաև հեռավար ձևաչափով, որին միանալու հնարավորություն կունենան միայն մարզաբնակ փաստաբանները:   

Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ թեմայով դասընթացները լինելու են շարունակական՝ հաշվի առնելով մասնակցության համար փաստաբանների մեծաթիվ հայտերը և մտահոգությունները թեմայի առնչությամբ:



Բեռնել

Վերադառնալ