ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
29.01.2024 23:18Հարգելի՛ փաստաբաններ,
30.01.2024թ. ժամը 15:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական փաստաթղթերի կազմում» թեմայով:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 30.01.2024թ․ ժամը 13:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր դասընթաց կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Ուստի, մասնակցության հնարավորություն կունենան առաջին 100 գրանցվածները:
Դասընթացը տեղի կունենա նաև հեռավար ձևաչափով, որին միանալու հնարավորություն կունենան միայն մարզաբնակ փաստաբանները:
Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ թեմայով դասընթացները լինելու են շարունակական՝ հաշվի առնելով մասնակցության համար փաստաբանների մեծաթիվ հայտերը և մտահոգությունները թեմայի առնչությամբ:
Կից ներկայացնում ենք Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի քաղաքացիական դատավարության թվայնացման ծրագրային ապահովման ձեռնարկը՝
Բեռնել
Վերադառնալ