ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ
25.01.2024 15:53
Հարգելի՛ գործընկերներ,
2024թ․ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև Զինված ուժերի կազմավորման և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած նվիրյալների հիշատակը հարգելու նպատակով, ՀՀ փաստաբանների պալատը նախատեսում է այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այցին միանալ ցանկացող փաստաբաններին խնդրում ենք հունվարի 28-ին, ժամը 16:00-ին լինել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի եկեղեցու մոտ:
Բեռնել
Վերադառնալ