ԿԱՅԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
22.01.2024 16:01
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 2024թ. հունվարի 10-ի որոշմամբ՝ 2023 թվականին արտոնագիր ստացած փաստաբաններ Դավիթ Թովմասյանը և Եղեգնի Բաբայանը համալրել են պալատի Երիտասարդական խորհուրդը:
2024 թվականի հունվարի 18-ին կայացել է Երիտասարդական խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը խորհրդի նորանշանակ անդամները:
Նիստին ներկայացվել են Պալատի պատկերացումները և ակնկալիքները Խորհրդի առաջիկա գործունեության առնչությամբ:
Այնուհետև Երիտասարդական խորհրդի անդամները քննարկել են գործունեության հիմնական ուղղությունները, կազմել առաջիկայում կատարվելիք աշխատանքների ծրագիրը:
Հիշեցնենք, որ Երիտասարդական խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի խնդիրներից է, ի թիվս այլնի, աջակցել երիտասարդ փաստաբաններին՝ մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացում, վեր հանել Երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, ներկայացնել Պալատին և աջակցել դրանց լուծմանը:
Բեռնել
Վերադառնալ