ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԸ
31.12.2023 20:00
Հարգելի´ հայրենակիցներ,
շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Թող որ գալիք 2024 թվականը բարեբեր, նվաճումներով լի, կայունության և վերարժևորման տարի լինի` ի շահ փաստաբանական ինստիտուտի և մեր հայրենիքի:
Հայաստանի և Արցախի սիրելի հայրենակիցներ, գործընկերներ,
լիահույս եմ, որ գալիք տարում պետք է առաջ գնանք բոլորիս համար տեսանելի փոփոխություններ իրականացնելու և զարգացման ճանապարհով:
Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ բարօրություն առողջություն և խաղաղություն` Հայաստանն ու Արցախը վերամիավորված տեսնելու մեծագույն ցանկությամբ:
Հարգանքով`
Սիմոն Բաբայան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
Բեռնել
Վերադառնալ