ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15.12.2023 16:05
Հարգելի՛ մրցույթի մասնակիցներ,
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթի կազմակերպման և մրցույթի արդյունքների գնահատման մրցութային հանձնաժողովը 2023թ․ դեկտեմբերի 15-ին հրավիրված նիստում ամփոփել է հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած մրցույթի գրավոր փուլի արդյունքները:
Նկատի ունենալով, որ հրապարակված տվյալներում առկա են միայն ծածկագրեր և հնարավոր չէ որոշել, թե ով է ծածկագրի հեղինակը, մրցութային հանձնաժողովը հրավիրում է մրցույթի մասնակիցներին ներկա գտնվելու ծածկագրերի և անվան ու ազգանվան նշումով աշխատանքները պարունակող կնքված արկղի բացմանը, որը տեղի կունենա 2023թ-ի դեկտեմբերի 15‑ին ժամը 17։00-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան Զաքյան 7-2 հասցեում, 4-րդ հարկ)։
Բեռնել
Վերադառնալ