ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՔԵՐԸ: (ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ)» ԹԵՄԱՅՈՎ
25.10.2023 11:28Հարգելի՛ փաստաբաններ,
26.10.2023թ. ժամը 10:00-13:00-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Աշխատանքային պայմանագրի լուծման ընդհանուր հիմքերը: (Օրենսդրական փոփոխություններ և դատական պրակտիկա)» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ և Գիտությունների ազգային ակադեմիայի դասախոս, ի․գ․թ․Մանե Կարապետյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 26.10.2023թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ