ԿԿԱՅԱՆԱ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ» 12-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
13.07.2023 17:43
ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպել են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով:
Վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 10։00-ին Փաստաբանների պալատում (Զաքյան 7-2), կկայանա գիտաժողովի բանավոր՝ ամփոփիչ փուլը։ Գիտաժողովին ներկա կլինեն Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Ժամը 09։45-10։00-ն բանախոսները կպատասխանեն լրագրողների հարցերին։
Հավելենք, որ գիտաժողովի մասնակիցները ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների ուսանողներն են:
Միջոցառմանը գիտաժողովի մասնակիցները կներկայացնեն իրենց զեկույցները, կհայտարարվեն մրցույթի հաղթողները, կհանձնվեն նախատեսված մրցանակները։
Բեռնել
Վերադառնալ