ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ․ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
11.07.2023 15:45
Այսօր՝ հուլիսի 11-ին մեկնարկեց փաստաբանների բողոքի հերթական ակցիան:
Փաստաբանները երթ իրականացրին դեպի Ներքին գործերի նախարարություն՝ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, ինչպես նաև վերջինիս հանձնելու «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը:
Իրականացվող ակցիայի արդյունքում տեղի ունեցավ հանդիպում Փաստաբանների պալատի և ՆԳՆ նախարարության ներկայացուցիչների միջև:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, Վաղինակ Մարտիրոսյանը։
Կողմերը արձանագրեցին իրենց մտահոգությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և որոշեցին հանդես գալ համատեղ հայտարարությամբ:
Նշենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատում այսօր, ժամը 19:00-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (ք.Երևան, Զաքյան 7-2) հրավիրել է հերթական ակումբի նիստ որտեղ քննարկվելու են իրականացված ակցիաների արդյունքները և հետագա գործողությունները:
Բեռնել
Վերադառնալ