ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ

28.06.2023 21:20

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ

Այսօր Փաստաբանական ակադեմիայի 70 շրջանավարտ ստացավ փաստաբանական գործունեության արտոնագիր:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Դիմելով հավակնորդներին` Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ Փաստաբանական ակադեմիան ավարտելը հեշտ գործընթաց չէ և կարելի է համարել, որ   փաստաբանության ոլորտում առաջին բարդ խնդիրը սկսնակ փաստաբանների համար  արդեն հաղթահարված է:

«Փաստաբանի առաքելության ճանապարհին դուք մշտապես պայքարելու եք Ձեր վստահորդների շահերի պաշտպանության  համար: Այսօր էլ մուտք եք գործում փաստաբանական համայնք, երբ մեր առջև առկա են խնդիրներ: Վստահ եմ, որ մենք միասին ջանքեր ենք գործադրելու դրանք հավուր պատշաճի հաղթահարելու համար»,-նշեց Սիմոն Բաբայանը:

  Հավակնորդներին շնորհավորեց նաև ՀՀ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

«Խոհեմություն, արդարություն, համարձակություն և զսպվածություն Ահա այն նվազագույն չորս առաքինությունները, որոնք յուրաքանչյուր փաստաբան պետք է ձգտի ունենալ » , - ասաց Արա Զոհրաբյանը:

Հավակնորդներին շնորհավորական ուղերձներ հղեցին նաև Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Մարինե Ֆարմանյանը և Կարեն Մեժլումյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև հավակնորդներ Տաթևիկ Գալստյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:  

Ելույթներին հաջորդեցին փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման  հանդիսավոր արարողությունները:



Բեռնել

Վերադառնալ