ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ ՄԵԿՕՐՅԱ ԳՈՐԾԱԴՈՒԼ

26.06.2023 21:20

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ ՄԵԿՕՐՅԱ ԳՈՐԾԱԴՈՒԼ

Փաստաբաններն այսօր իրականացրին մեկօրյա գործադուլ: Նախապես հայտարարված գործադուլի շրջանակներում  այսօր ՀՀ փաստաբանների պալատում  տեղի ունեցավ ասուլիս-քննարկում, որի թեման պետական իրավասու մարմինների ոչ համարժեք արձագանքն էր (արձագանքի բացակայությունը) փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում կիրառվող բռնությունների վերջին դեպքերի առնչությամբ:

Գործադուլի օրը և դրան հաջորդող քայլերը պատահական չէին ընտրված․ Հունիսի 26-ը խորհրդանշական օր է՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է և փաստաբանները տեղին համարեցին այդ օրը հիշեցնել մեր հասարակության կարևորոգույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին:

 «Նույնիսկ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության աշխատակիցները փաստաբանի կարիք ունեն» շեշտելով այս միտքը՝ փաստաբանները դարձյալ ընդգծեցին իրենց 104 ամյա կայացած ինստիտուտի կարևորությունն ու  պետական իրավասու մարմինների կողմից փաստաբանների անկախ գործունեության ապահովումը:

Ի հեճուկս միջազգային կառույցների, պետական իրավասու մարմինների և իրավապահ համակարգի լռության, փաստաբանները ողջ օրվա ընթացքում նաև իրազեկման ակցիա իրականացրին դատարանների, ոստիկանության և քննչական կոմիտեի բաժինների մուտքերի մոտ՝ հիշեցնելով, որ իրականացնում են գործադուլ՝ փաստաբանների նկատմամբ իրականացված բռնություններին համարժեք արձագանք տալու, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման առկա խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու պահանջով: 

Նույն նպատակի շուրջ մեկտեղված փաստաբանները որոշեցին առաջիկայում ևս ակումբի նիստ հրավիրել և որոշել հետագա անելիքների մասին, ապա քայլերթ իրականացրին դեպի Ոստիկանության Կենտրոնական բաժին: Երթի վերաբերյալ լուսանկարներն ու տեղեկատվությունը կտեղադրենք հավելյալ:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ