ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՓԱՍՏԱԲԱՆ
12.06.2023 16:21
Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության:
Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի:
Ներկայացված դեպքի առթիվ հունիսի 13-ին` ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում հրավիրվում է մամուլի ասուլիս:
ԶԼՄ-ների կողմից ակնկալում ենք հնարավորինս լայն լուսաբանում:
Կանխավ շնորհակալություն:
Բեռնել
Վերադառնալ